Home / Հայաստան / Թբիլիսիում հայերը ծեծի են ենթարկվել կրոնական հողի վրա

Թբիլիսիում հայերը ծեծի են ենթարկվել կրոնական հողի վրա

Հուլիսի 9-ի ուշ գիշերին Թբիլիսիի Կետեվան Ցամեբուլի պողոտայում վրաց ուղղափառ եկեղեցու մի քանի հետևորդներ ծեծի են ենթարկել երեք էթնիկ հայի: Ինչպես հայտնում է ExpressNews-ը` հղում կատարելով ականատեսներին, հարձակումը կրոնական հողի վրա է եղել:

Երեկ Թբիլիսիում ակցիաներ էին տեղի ունենում` ի պաշտպանություն Իլիա երկրորդի դիրքորոշման: Ականատեսների խոսքով` այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները դուրս են եկել Սուրբ Երրորդություն եկեղեցուց, 10 երիտասարդներ հարձակվել են մի խումբ հայերի վրա: Նրանք սկսել են ոտքով հարվածել հայ երիտասարդներին` միաժամանակ վանկարկելով` «նրանում, ինչ կպատահի, մեղադրեք միայն ինքներդ ձեզ»։ Նրանցից մեկը հայտարարել է. «Թողեք նրանց, նրանք իրենց հասանելին ստացան»: Ծեծկռտուքը տևել է 5 րոպե, որից հետո հարձակում իրականացրած անձինք հեռացել են դեպքի վայրից։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ժամը 20:00-ին Թբիլիսիում երթ է անցկացվել` ի պատշպանություն Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի վերաբերյալ Վրաստանի պատրիարք Իլիա 2-րդի դիրքորոշման, ով դեմ է խորհրդարանականների որոշմանը: Երթը մեկնարկել է Թբիլիսիի Կաշուեթի եկեղեցու բակից, որից հետո մասնակիցներն ուևորվել էն դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի` վրաց պատրիարքի նստավարը:

Tekali Taxi