Home / Հայաստան / Հրեաներին բազմակնություն են առաջարկում արաբական սպառնալիքին դիմակայելու համար

Հրեաներին բազմակնություն են առաջարկում արաբական սպառնալիքին դիմակայելու համար

«Ա-բայթ ա-իեհուդի ա-շալեմ» կազմակերպությունը սկսել է ակտիվ քարոզել բազմակնության գաղափարը, ընդ որում` նախաձեռնողներն իրենց թիրախային համախոհներին տեսնում են ուղղափառ հուդայականության հետևորդների մեջ:

The Jerusalem Post-ի փոխանցմամբ` անցած շաբաթ մի շարք սինագոգներում բրոշյուրներ են հայտնվել, որոնք բացատրում են, որ աշկենազ չհանդիսացող հավատացյալ հրեաների համար սխալ կլիներ խստորեն հետևել Ռաբեյն Գերշոմի կարգադրություններին: Գերմանացի թալմուդիստ, աշկենազական ուղղության հիմնադիրը Գերշոմը մոտ 1000 տարի առաջ արգելել է բազմակնությունը:

Բրոշյուրի հեղինակները հայտարարել են, որ բազմակնության գաղափարը վերականգնելու մեջ որևէ վատ բան չեն տեսնում:

Ըստ հեղինակների` օրինականացված բազմակնությունը ոչ միայն թույլ կտա միայնակ կանանց լուծել իրենց խնդիրները, այլ նաև կօգնի հրեաներին դիմակայել «արաբական ժողովրդագրական սպառնալիքներին»: Նա նաև նշել է, որ  այս նախաձեռնությամբ առաջինը հանդես են եկել ոչ թե տղամարդիկ, այլ կանայք:

Tekali Taxi