Home / Հայաստան / Մոսկվայում փնտրում են 19-ամյա աղջկա դեմքն այրած ադրբեջանցուն

Մոսկվայում փնտրում են 19-ամյա աղջկա դեմքն այրած ադրբեջանցուն

Մոսկվայում քննիչները փորձում են  պարզել երիտասարդ աղջկա դեմ դաժան մահափորձի հանգամանքները: Հանցագործը աղջկա գլխին բենզին է լցրել և այրել անմիջապես բնակելի շենքի մուտքում:

Ներկայումս հետաքննիչները փնտրում են 21-ամյա ադրբեջանցուն, ով կասկածվում է Ղրղզստանի քաղաքացու նկատմամբ իրականացված հանցագործության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Դեպքի վայրում մնացած մեքենայի մեջ հետաքննիչները գտել են բենզինի տարան և կասկածյալի փաստաթղթերը: Քանի որ դիմակավոր հանցագործին նկատել են շենքից դուրս գալու ընթացքում, վերջինս խուճապի է մատնվել և փախել դեպքի վայրից` շենքի դիմաց թողնելով մեքենան, որտեղ էլ ավելի ուշ հայտնաբերվել են հանցանշանները: Պարզվել է, որ նա ապրում էր հենց այն շենքում, որտեղ կատարվել է հանցագործությունը:

Ըստ նախնական վարկածի` հանցագործի գործողությունների դրդապատճառը խանդն է եղել:

Կիսգիշերից քիչ ավելի ուշ տղամարդը բռնացրել է զոհին տան մուտքում, գլխի և դեմքի վրա բենզին լցրել, իսկ այնուհետև այրել:

«Նա սարսափելի բղավում էր: Մենք հանգցրեցինք կրակն ու շտապօգնություն կանչեցինք»,- պատմել է տուժածի հարևան Տիլեկ Էրկինուլովը:

Ներկայումս աղջիկը ծանր այրվածքներով գտնվում է հիվանդանոցում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Tekali Taxi