Home / Հայաստան / Օմբուդսմենը մրցույթ է հայտարարել հասարակական կազմակերպությունների համար

Օմբուդսմենը մրցույթ է հայտարարել հասարակական կազմակերպությունների համար

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր  «Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդի» կազմում ընդգրկվելու համար Հասարակական կազմակերպությունները կարող են Մարդու իրավունքների պաշտպանին առաջարկել իրենց ներկայացուցիչների թեկնածությունները, տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մրցույթին կարող են մասնակացել միայն այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրական նպատակներով գործունեություն են ծավալում ընդդեմ խոշտանգումների և բռնությունների:

Ընտրության ընթացքում նախապատվությունը կտրվի իրավաբան, հոգեբան, սոցիոլոգ կամ  բժիշկ մասնագիտությամբ թեկնածուներին:  Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է:

Խորհուրդը ձևավորվում է Պաշտպանի հրամանով՝ 7-20 անձից, երկու տարի ժամկետով, խորհրդի գործունեության կարգին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Պաշտպանի պաշտոնական կայքէջում՝ http://pashtpan.am/main/am/10/116/2457/ :

Թեկնածուների հայտերը հասարակական կազմակերպություննեի կողմից  ընդունվում են  [email protected]  էլեկտրոնային հասցեով՝ մինչև հուլիսի 20-ը, ժամը 18.00-ն:

Tekali Taxi