Home / Հայաստան / Հայաստանցիների 29 տոկոսը համոզված է` հեռուստաալիքները բնավ անկախ չեն. հարցում

Հայաստանցիների 29 տոկոսը համոզված է` հեռուստաալիքները բնավ անկախ չեն. հարցում

Հայաստանցիների համար ընթացիկ իրադարձությունների և նորությունների մասին տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է, երկրորդ տեղում է գտնվում առցանց տեղեկատվությունը, որից հետո` ռադիոն և թերթերը:

Այսօր «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ Հայաստան»-ը «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ծրագրի շրջանակներում ներկայացրել է լրատվամիջոցների վերաբերյալ Հայաստանի բնակչության կարծիքների և նախընտրությունների այս տարվա հետազոտությունը:

Հետազոտությունն իրականացվել է հանրապետության բոլոր մարզերի 1400 տնային տնտեսություններում` 90 հարց պարունակող հարցաթերթով:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ չնայած հարցվածների 90 տոկոսը ընթացիկ նորություններին հետևում է հեռուստատեսությամբ, սակայն նրանց 14 տոկոսը «բնավ չի վստահում» հեռուստաալիքներին: Համազգային հեռուստաալիքներին լիովին վստահում է հեռուստադիտողների 8 տոկոսը, մինչդեռ տեղական հեռուստաալիքներին` 10 տոկոսը:

Առցանց լրատվամիջոցների տեղեկատվությանը հետևում է հարցվածների 7 տոկոսը, և կայքերին «բնավ չի վստահում» հետևողների ընդհանուր թվի միայն 7 տոկոսը, լիովին վստահում է դարձյալ 7 տոկոսը:

Այն հարցին, թե որքանո՞վ եք համաձայն, որ լրատվամիջոցները օբյեկտիվ

են լուսաբանում իրադարձությունները, հարցվածների 13 տոկոսը լիովին վստահում են առցանց լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, 8 տոկոսը` հեռուստատեսության, 7-ական տոկոս բաժին է ընկել թերթերի և ռադիո հրապարակումներին:

Հարցվածների 63 տոկոսը ոչ օբյեկտիվ լուսաբանման գլխավոր պատճառը համարում են քաղաքական որևէ ուժի հետ կապվածությունը, 8 տոկոսը` գրաքննությունը, 6 տոկոսը գործարար շրջանակների հետ կապվածությունը, իսկ 11 տոկոսը` չգիտի դրա պատճառը:

Հետազոտության հեղինակների այն հարցին, թե որքանո՞վ են հայաստանյան ԶԼՄ-ներն անկախ կառավարության և/կամ գործարար ոլորտի վերահսկողությունից հարցվածների 12 տոկոսը նշել է, որ մեծապես անկախ են սոցիալական ցանցային կայքերը, 10 տոկոսը մեծապես անկախ է համարում առցանց հրապարակումները, իսկ 6 տոկոսը` համազգային հեռուստաալիքները, 5-ական տոկոսն են ստացել համազգային թերթերը, տեղական հեռուստաալիքները և համազգային ռադիոկայանները:

Նույն հարցի շրջանակում հարցվածների 29 տոկոսը նշել է, որ համազգային հեռուստաալիքները բնավ անկախ չեն, մինչդեռ համազգային թերթերը անկախ չեն 21 տոկոսի համար, իսկ առցանց հրապարակումները և սոցիալական ցանցային կայքերը 10-ական տոկոսի համար:

Tekali Taxi