Home / Հայաստան / ՀՀ կառավարության շենքի մոտ կբողոքեն Հայաստանի ընդերքը յուրացնողների դեմ

ՀՀ կառավարության շենքի մոտ կբողոքեն Հայաստանի ընդերքը յուրացնողների դեմ

«Հեծանիվ +» հասարակական նախաձեռնությունը, Թեղուտի պաշտպանության խմբի անդամները, hetq.am կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ու մի քանի անկախ ակտիվիստներ ՀՀ կառավարության շենքի մոտ հուլիսի 14-ին կազմակերպում են բողոքի ակցիա ընդդեմ «թալանվող ազգային հարստության, ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին»:

Այս մասին ասված է կազմակերպիչների կաղմից տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Եկեք բողոքենք ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը, ընդդեմ հանքարդյունաբերողների,որոնք ստանալով հսկայական եկամուտներ,արհամարհում են սոցիալական պատասխանատվության սկզբունքները, ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը` ոչնչացնելով անտառներ, գեղատեսիլ կիրճերում թափելով թունավոր պոչանքներ», – նշում են բողոքի ակցիայի կազմակերպիչները:

Tekali Taxi