Home / Հայաստան / Հայտնի են ԿԸՀ նոր անդամները. նրանք օմբուդսմենի հետ երբևէ չեն աշխատել

Հայտնի են ԿԸՀ նոր անդամները. նրանք օմբուդսմենի հետ երբևէ չեն աշխատել

Հուլիսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար  ՀՀ նախագահին առաջադրել է հետևյալ անձանց.

1.      Արտակ Մելիքսեթյան

2.      Արմեն Սմբատյան

3.      Տաթևիկ Օհանյան

Կարեն Անդրեասյանը դեռևս հուլիսի 9-ին հրապարակել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամների անունները (Արտակ Մելիքսեթյան, Աիդա Մուրադյան, Ռոզա Ստեփանյան), որոնք ՄԻ պաշտպանի գրասենյակի կողմից պետք է ներկայացվեին ՀՀ նախագահին, սակայն նրանցից երկուսը` Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը, երեկ ինքնաբացարկ են հայտարարել: Որպես ինքնաբացարկի պատճառ նրանք նշել էին այն, որ որոշ լրատվամիջոցներ հեգնեցին իրենց երիտասարդ տարիքն ու անփորձությունը, սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ իրենք նախկինում աշխատել են Կարեն Անդրեասյանի հետ միևնույն իրավաբանական գրասենյակում:

«Լինելով երիտասարդ իրավաբաններ և ամենևին ոչ հրապարակային հասարակական-քաղաքական գործիչներ` մենք պատրաստ էինք աշխատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես չքաղաքականացված և արհեստավարժ մասնագետներ, բայց ոչ երբեք ենթարկվել մեր պատկերացմամբ անարդար հարձակումների։

Հասկանալով, որ քաղաքական սպասվող զարգացումների պարագայում ԿԸՀ անդամները կդառնան ավելի խոցելի, և տեսնելով՝  ինչպես են վերաբերվում դեռևս պաշտոնավարումը չսկսած անդամության թեկնածուներին, խնդրում ենք դիտել սույն գրությունը որպես ինքնաբացարկի դիմում և մեզ չներկայացնել ՀՀ նախագահին ԿԸՀ անդամության համար», – նշված էր Մուրադյանի և Ստեփանյանի ինքնաբացարկի դիմումում:

ՄԻՊ գրասենյակը հատուկ ընդգծում է, որ նոր թեկնածուների` Արմեն Սմբատյանի և Տաթևիկ Օհանյանի տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ և երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում:

Tekali Taxi