Home / Հայաստան / Չունենալով ծով` Հայաստանը տարածաշրջանում ձկնարտադրության առաջատարն է

Չունենալով ծով` Հայաստանը տարածաշրջանում ձկնարտադրության առաջատարն է

Հայաստանը տարածաշրջանում ձկնարտադրության և ձկան արտահանման ամենազարգացած շուկան ունի: «Business Georgia»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Վրաստանի ձկնարտադրության շուկայի ամենախոշոր «Aquafeed-Georgia» ընկերության գործադիր տնօրեն Իրակլի Պատարաիան:

«Հայաստանում այս ոլորտն ավելի զարգացած է, քան Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանը 10 անգամ շատ ձուկ է սպառում, քան Վրաստանը, իսկ դա նշանակում է, որ նրա արտադրական ներուժը 10 անգամ ավել է»,- ասել է Պատարաիան: Նա նշել է, որ Ադրբեջանում այս ոլորտը չի կարող զարգանալ անորակ ջրի պատճառով:

Պատարիան նշել է, որ Հայաստանում ձկնարտադրության շուկայում 200 ընկերություններ են գործում, և արտադրության տարեկան շրջանառությունը 5 հազար տոննա է կազմում: Հայաստանի համար ռուսաստանյան շուկան ամենամեծն է: 2010 թվականին հում և սառեցված ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստան աճել են երկու անգամ:

Նա նաև միջազգային վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն` համաշխարհային օվկիանոսներում և ծովերում ձկների ծավալը  25%-ով նվազել է: Այս երևույթը պայմանավորված է անկանոն, չվերահսկվող ձկնարտադրությամբ:

Tekali Taxi