Home / Հայաստան / Երկխոսող պատվիրակությունները որոշումներ չեն կայացնելու. բանավեճ

Երկխոսող պատվիրակությունները որոշումներ չեն կայացնելու. բանավեճ

Իշխանություն-ընդդիմություն երկխոսության շրջանակներում ձևավորված պատվիրակություններն ընդամենը աշխատանքային խմբեր են, դրանք որոշումներ չեն կայացնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:

«Լսումների, քննարկումների միջոցով պետք է հասկանանք, թե ինչն է խոցելի մեր երկրում, և դրա արդյունքում վերադասներին կիրազեկենք՝ այսպիսին է իրավիճակը»,- ասել է Բոստանջյանը:

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը համաձայնել է, որ իրենց պատվիկաությունները որոշումներ կայացնող չեն, բայց ղեկավար մարմինների հետ կապը պետք է այնքան օպերատիվ և գործնական լինի, որ հարցերը տեղում լուծվեն:

«Մենք պետք է անմիջական կապի մեջ լինենք մեր ղեկավարության հետ և տեղում հարցերին տանք պատասխան, լուծում, ընթացք»,- մեկնաբանել է Խաչատրյանը:

Վերջինիս դիտարկմանը, թե Կոնգրեսը միայն արտահերթ ընտրությունների շուրջ է պատրաստվում երկխոսել իշխանությունների հետ, Բոստանջյանը հայտարարել է, որ իր համար դա տարօրինակ է.

«Գնացեք արտահերթ ընտրությունների, իշխանությունները, կարծես թե, հիմա չեն ուզում այդ մասին խոսել կամ լսել, բայց ձեզ ո՞վ է խանգարում, որ գնաք արտահերթ ընտրությունների: Դուք եկել եք, իշխանությունից ուզում եք արտահերթ ընտրություննե՞ր, դա դասական ձևի մեջ չի մտնում»,- մեկնաբանել է իշխանական պատվիրակության ներկայացուցիչը:

Բոստանջյանի խոսքով` որոշակի բացակայությունների պատճառով իշխանական պատվիրակության ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել:

«Մենք` էդ 6 հոգիս, չենք հասցրել հանդիպել, մասնավորապես, Մինասյանն ու Հարությունյանը բացակայում են հանրապետությունից, կնստենք բոլորս իրար հետ, բայց մենք ինքներս ստեղծագործողներ չենք, օրակարգը մոտավորապես կլսենք մեր կուսակցությունններում կամ մեր կոալիցիայում»,- նշել է նա:

Tekali Taxi