Home / Հայաստան / Լոռու մարզպետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Լոռու մարզպետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ կառավարության որոշմամբ` այսօր Արամ Քոչարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնից։ Որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 12-ից:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Արամ Քոչարյանը «Երկիր» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, այլ միայն արձակուրդ գնալու դիմում է գրել:

Սակայն արդեն երկուշաբթի պարզ էր դարձել, որ նա կառավարության ղեկավարին ներկայացրել է թե’ արձակուրդի գնալու, թե’ աշխատանքից ազատվելու դիմումներ:

Այդ մասին երկուշաբթի հայտարարել էր ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը:

Իր այսօրվա համարում «168 ժամ» պարբերականը գրել է, որ իշխանական վերնախավում դեռևս չեն որոշել, թե ում են նշանակելու Լոռու մարզպետի պաշտոնում, սակայն այս պահի դրությամբ իշխանությունների համար ամենավստահելի թեկնածուն այդ մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն է:

Պարբերականը նաև նշել էր, որ այս պահին շրջանառվում է ապագա մարզպետի հավակնորդների երեք անուն. բացի Հենրիկ Քոչինյանից, դրանք են` Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը և ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:


Լուսանկարը` hraparak.am-ից

Tekali Taxi