Home / Հայաստան / Արդարադատության խորհրդի անդամը դեմ է գնացել Սերժ Սարգսյանի՞ն

Արդարադատության խորհրդի անդամը դեմ է գնացել Սերժ Սարգսյանի՞ն

Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու հարցը Արդարադատության խորհրդում (ԱԽ) քննարկելու ժամանակ Գերագույն դատարանի նախկին նախագահ, ԱԽ անդամ Տարիել Բարսեղյանը լքել էր նիստը՝ չմասնակցելով քվեարկությանը, և ասել էր՝ եթե դադարեցվեն դատավորի լիազորությունները, ինքն էլ դուրս կգա ԱԽ-ից, նաև՝ որ դիմելու է ՀՀ նախագահին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Սամվել Մնացականյանը հունիսի 22-ին բավարարել էր քաղաքացի Ալբերտ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրելի էր ճանաչել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը, որից երկու օր անց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն Արման Մկրտումյանը դիմել էր Արդարադատության խորհրդին, որպեսզի Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացվի, իսկ ԱԽ-ն իր հերթին, միջնորդությամբ դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանին:

Նախօրեին դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ ՀՀ նախագհի հրամանագրով:

«Հրապարակի» տեղեկություններով, նախագահականից հաշիվ են պահանջել Տարիել Բարսեղյանից, թե՝ ինչպե՞ս ես համարձակվել Սերժ Սարգսյանին դեմ գնալ, մի՞թե պարզ չէ, որ նման հարցերն իր հրահանգով են լուծվում, և պահանջել են ԱԽ անդամակցությունից հրաժարվելու դիմում գրել: Օրաթերթը Բարսեղյանից հարցրել է, թե պատրաստվո՞ւմ է հրաժարականի դիմում գրել: Բարսեղյանը պատասխանել է. «Ես դիմում չեմ գրել և չեմ պատրաստվում գրել»:

Tekali Taxi