Home / Հայաստան / Հայաստանցիները Վրաստանում 6 տարվա ազատազրկման են դատապարտել

Հայաստանցիները Վրաստանում 6 տարվա ազատազրկման են դատապարտել

Թբիլիսիի քաղաքային դատարանը ավարտել է Հայաստանի երեք քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Կեղծ պլաստիկ քարտերի օգտագործման համար Արմեն Սարգսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին և Կարեն Կարապետյանին 6 տարվա ազատազրկման են դատապարտել:

Հիշեցնենք, որ  2010 թվականի հունվարի 25-ին Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը Հայաստանի քաղաքացի Սեդրակ Մամյանի մեքենայով ժամանել էին Վրաստան` կեղծ կրեդիտային քարտերով թանկարժեք իրեր գնելու նպատակով: Դատապարտվածները կեղծ պլաստիկ քարտերի միջոցով թբիլիսյան խանութներում մի քանի բջջային հեռախոս և համակարգչային տեխնիկա էին գնել: Խուզարկման ժամանակ առգրավվել էին բոլոր կեղծ քարտերն ու ձեռք բերված տեխնիկան:

Tekali Taxi