2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հրապարակվել են «Բուլգարիա» խորտակված նավի վրա արված վերջին լուսանկարները

Հրապարակվել են նավաբեկումից ընդամենը մի քանի ժամ առաջ «Բուլգարիա» շոգենավի վրա արված լուսանկարները: Վերջին մի քանի լուսանկարներն արվել են 22:00-ից մինչ 22:30-ն ընկած ժամանակահատվածում: Լուսանկարներ պարունակող հիշողության քարտը գտնվել է զոհված Ռոշանիա Աբդուրաhմանովայի գրպանում:

Ռոշանիան շոգենավի վրա է եղել ամուսնու` Ռինատի և որդու` Դինարի հետ: Երկուսն էլ փրկվել են, ի դեպ` Դինարը միակ երեխան է, ում հաջողվել է դուրս գալ երաժշտական սենյակից, որտեղ մինչ նավաբեկումը հավաքել էին բոլոր երեխաներին:

Life News-ի հրապարակած նկարներում Ռոշանիա Աբդուրաhմանովան կանգնած է նավամատույցին: Կայքը նաև Ռոշանիայի և նրա ամուսնու լուսանկարն է տեղադրել: