Home / Հայաստան / Ֆրակով տղամարդը բռնաբարել է ձիուն

Ֆրակով տղամարդը բռնաբարել է ձիուն

Համբուրգի բնակիչներին ցնցել է գիշերը արոտավայրում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ֆրակով տղամարդը բռնաբարել է 16-ամյա ձիուն: Կենդանու տիրոջը զանգահարել է հարևանը: «Տեսեք, թե ինչ է կատարվում ձեր դաշտում: Սա ի՞նչ վայրենություն է»,- ասել է տղամարդը:

Կինը վազել է արոտավայր և տեսել է երկու տղամարդկանց, որոնցից մեկը բռնել էր կենդանուն, իսկ մյուսը կանգնած էր աթոռին` ձիու հետևում:

Կինը բղավել է, և տղամարդիկ անմիջապես փախել են:

Մի քանի րոպե անց տեղ ժամանած ոստիկաններին չի հաջողվել բռնել հանցագործներին, սակայն նրանք գտել են օղու շշեր, որոնք ընկած էին ձիու կողքին: Շշերի վրայից ոստիկանները վերցրել են տղամարդկանց մատնահետքերն ու ԴՆԹ-ի նմուշները:

Ի դեպ, կինը նշել է, որ սա, հավանաբար, առաջին նման դեպքը չէ, քանի որ մի քանի օր առաջ ախոռում ձեռքի փափկեցնող քսուք է գտել: Եվ միայն այժմ միացնելով իրադարձությունները` հասկացել է, թե ինչ է կատարվել: Այդ օրը այծերը անհանգստացած էին երևում, հիշում է կինը:

Tekali Taxi