Home / Հայաստան / Ավտովթարներն այս տարի Հայաստանում 117 մարդու կյանք են խլել

Ավտովթարներն այս տարի Հայաստանում 117 մարդու կյանք են խլել

2011 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է  ճանապարհա-տրանսպորտային 904 պատահար, որոնց հետևանքով 117 մարդ զոհվել է, իսկ 1316-ը՝  ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2010 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 816 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 117 մարդ զոհվել է, 1106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 429 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևւանքով 37 մարդ զոհվել է, իսկ 589-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2010 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 360 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 28 մարդ զոհվել է, 244-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված ՃՏ պատահարներից 307-ը  վրաերթի դեպքեր են, որոնց հետևանքով 39 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արձանագրված ՃՏ պատահարներից  363-ը տեղի է ունեցել արագության գերազանցման պատճառով, որոնց հետեւանքով 74 մարդ զոհվել է, 564-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Պատահարներից 341-ը բախման դեպքեր են, որոնց հետեւանքով 33 մարդ զոհվել է, 603-ը ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արձանագրվել է նաև տրանսպորտային միջոցների շրջվելու 128 դեպք, որոնց հետևանքով 36 մարդ զոհվել է, 221-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Tekali Taxi