Home / Հայաստան / Եգիպտոսում ցուցարարների ճնշման տակ փոխել են կառավարությունը

Եգիպտոսում ցուցարարների ճնշման տակ փոխել են կառավարությունը

Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարաֆը կիրակի` հուլիսի 17-ին, հայտարարել է 12  նոր նախարարների նշանակման մասին, հայտնում է Associated Press-ը:

Կառավարության նախկին անդամների զանգվածային պաշտոնանկությունը և փոխարինումը նոր դեմքերով պայմանավորված է հասարակական կարծիքի ճնշմամբ: Հուլիսի սկզբից Կահիրեի Թահրիր հրապարակում անժամկետ զանգվածային ցույցեր են իրականանում: Եգիպտացիները պահանջում են ավելի ակտիվ իրականացնել Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո խոստացված բարեփոխումները:

Պաշտոնանկ արված նախարարների թվում առավել հայտնի գործիչ է հնությունների հարցերով նախարար Զախի Խավեսը, ով համարվում է երկրի առաջատար հնագետներից մեկը: Դեռ Մուբարաքի օրոք նախարարի պաշտոնը զբաղեցնող Խավեսը նախագահի հրաժարականից հետո մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն ավելի ուշ կարողացել էր վճռի բեկանման հասնել վերին ատյանի դատարանում:

Հաղորդվում է, որ նորանշանակ նախարարների մեծ մասը հարաբերականորեն նոր գործիչներ են եգիպտական քաղաքականության մեջ և Մուբարաքի հետ որևէ կապ չունեն: Ակնկալվում է, որ նոր կառավարության անդամների վերջնական ցուցակը կհրապարակվի հուլիսի 18-ին:

Tekali Taxi