Home / Հայաստան / Սեքս-սկանդալից հետո Ստրոս-Կանը դուրս մնաց Ֆրանսիայի նախագահի թեկնածուների ցուցակից

Սեքս-սկանդալից հետո Ստրոս-Կանը դուրս մնաց Ֆրանսիայի նախագահի թեկնածուների ցուցակից

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին չի ընդգրկել երկրի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների կուսակցական ցուցակում: Սոցիալիստական կուսակցությունից երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են կուսակցության քարտուղար Մարտին Օբրին, նախկին քարտուղար Ֆրանսուա Օլանդը, նախկին կուսակցական թեկնածու Սեգոլեն Ռուայալը և երեք խորհրդարանականներ` Մանուել Վալսը, Առնո Մոնտեբուրը և Ժան Միշել Բալեն:

Դեռ 2011թ. գարնանը Ստրոս-Կանը համարվում էր նախագահի ամենահավանական թեկնածուն, սակայն նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհու բողոքի հետևանքով ծավալված սեքս սկանդալը ազդել է քաղաքական գործչի վարկի վրա:

Այդունհանդերձ, Ստրոս-Կանը նախագահի պաշտոնը ստանձնելու շանսեր դեռևս ունի: Դա, իհարկե, հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե 2012-ի նախագահական ընտրություններին նա առաջադրի իր թեկնածությունը որպես անհատ և ի օգուտ իրեն 500 ստորագրություն հավաքի:

Tekali Taxi