Home / Հայաստան / Քլինթոնը Թուրքիայում «մանրակրկիտ քննարկել է» Ղարաբաղի հարցը

Քլինթոնը Թուրքիայում «մանրակրկիտ քննարկել է» Ղարաբաղի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Ստամբուլում քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը:

Ինչպես հաղորդում է «Սաբահ» թերթը, հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ կողմերը «մանրակրկիտ քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը», մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը:

Դավութօղլուի խոսքով` իրենք անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Tekali Taxi