Երեկ Բեյրութում Լիբանանի և Արաբական Էմիրությունների ֆուտբոլային հավաքականների միջև տեղի ունեցած ընկերական հանդիպման ընթացքում անհավանական գոլ է գրանցվել: Խաղի 78-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոց հարվածի իրավունք են ստացել: Գնդակին է մոտեցել ԱՄԷ-ի հավաքականի 13 համարի ֆուտբոլիստ Ավանա Դիաբը, ով դատավորի սուլիչից հետո պատրաստվելով հարվածել գնդակին` հանկարծ շրջվել է:
Շփոթված դարպասապահին չի հաջողվել կասեցնել գնդակի ընթացքը: Հարվածից հետո Լիբանանի ֆուտբոլիստները սկսել են բողոքել`հայտարարելով, որ ֆուտբոլիստը ոչ սպորտային վարք է դրսևորել: Բայց դատավորը հաշվել է գոլը: Խաղն ավարտվել է 6:2 հաշվով` հօգուտ ԱՄԷ-ի ֆուտբոլիստների: