Home / Հայաստան / Մադոննան ու իր դուստրը «նյութապաշտ աղջկա» նոր հավաքածուն կներկայացնեն

Մադոննան ու իր դուստրը «նյութապաշտ աղջկա» նոր հավաքածուն կներկայացնեն

Հայտնի փոփ-երգչուհի Մադոննայի և նրա դստեր` Լուրդեսի կողմից ստեղծված Material Girl բրենդը շուտով իր նոր կոսմետիկ հավաքածուն կներկայացնի, հայտնում է ContactMusic-ը:

Պարբերականի տեղեկություններով` կոսմետիկ հավաքածուի ստեղծման գործում անմիջական մասնակցություն է ունեցել Մադոննայի 14-ամյա դուստրը: Նա, մասնավորապես, ընտրել է համապատասպան հոտերն ու շրթներկերի գույները: Նրա խոսքով` ինքը առաջնորդվում էր սեփական ճաշակով:

Նշենք, որ Material Girl (նյութապաշտ աղջիկ) բրենդային անունը ծագում է Մադոննայի`1985 թվականի ձայնագրված համանուն երգից:

Tekali Taxi