Home / Հայաստան / Վրաստանը պարտք է ավելի քան 4 մլրդ դոլար, այդ թվում` Հայաստանի ու Ռուսաստանին

Վրաստանը պարտք է ավելի քան 4 մլրդ դոլար, այդ թվում` Հայաստանի ու Ռուսաստանին

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության` երկրի պետական արտաքին պարտքի և պետական երաշխավորման տակ վերցված վարկերի ծավալները 2011թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 4 մլրդ 182 մլն 276 հազար դոլար: 2011 թվականին Վրաստանի պետական պարտքն աճել է 254,4 մլն դոլարով:
Ինչպես «Newsgeorgia»-ին հայտնել են Ֆինանսների նախարարությունում, Վրաստանը  երկկողմանի պարտատեր 17 երկրներ ունի, որոնց նկատմամբ ընդհանուր պարտքը կազմում է 610 մլն  568 հազար դոլար:

Պարտատեր երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Ավստրիան,  Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Չինաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Քուվեյթը, Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

Բացի երկրներից, Վրաստանի պարտատեր են համարվում միջազգային ինստիտուտները,  որոնց նկատմամբ երկրի պարտքը կազմում է մոտ 3 մլրդ 003 մլն 568  հազար դոլար: Մասնավորապես, այդ ինստիտուտների թվում են Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Եվրամիությունը,  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Զարգացման ասիական բանկը, Եվրոպայի ներդրումային բանկը:
Tekali Taxi