Home / Հայաստան / ԱԺ նախագահն իր դեմ գրված հոդվածի պատվիրատուից կեղտոտ բենզինի հոտ է առնում

ԱԺ նախագահն իր դեմ գրված հոդվածի պատվիրատուից կեղտոտ բենզինի հոտ է առնում

Այսօր Facebook սոցիալական ցանցի օգտատեր Վարդան Սարգսյանը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի էջում վերջինիս հետյևալ հարցն է ուղղել.

«Հարգելի պարոն Աբրահամյան, ես ամեն օր մամուլով հետևում եմ ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը վերաբերող հրապարակումներին: Օրերս «Իրատես դե ֆակտո» թերթը վերլուծելով գործընթացը և վերջին զարգացումները` գրել էր, որ Ձեր ասածները «ասնավանի չեն»: Ճիշտն ասած, դա ինձ զարմացրեց և ինձ հետաքրքրիր է իմանալ, թե ինչպես եք վերաբերվում այս որակմանը»:

ԱԺ նախագահը գրեթե նույն ոճով պատասխանել է.

«Հարգելի Վարդան Սարգսյան, ձևակերպմանը վերաբերվում են հումորով: Ես կարծում եմ, որ իմ խոսքերի «ասնավանի» լինել կամ չլինելը ի սկզբանե պարզ է այն պարտականությունից, որ ինձ վրա դրվեց ՀՀ նախագահի և կոալիցիայի կողմից: Իսկ ինչ վերաբերում է լրագրողի նման անհեթեթ որակմանը, ապա կարծում եմ պատվիրատուից, հոդվածագրից և նրա հոդվածներից կեղտոտ բենզինի և դիզվառելիքի հոտ է գալիս»:

Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, չի մանրամասնել, թե կոնկրետ ում ի նկատի ունի ԱԺ նախագահը «պատվիրատու» ասելով:

Tekali Taxi