Home / Հայաստան / Մերդոքը խանգարել է բրիտանացի պատգամավորներին արձակուրդի մեկնել

Մերդոքը խանգարել է բրիտանացի պատգամավորներին արձակուրդի մեկնել

Բրիտանական խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն հայտարարել է նստաշրջանի երկարաձգման մասին` պայմանավորված Ռուպերտ Մերդոքի պարբերականի լրագրողների կողմից իրականացված հեռախոսային գաղտնալսումներով: Այսօրվանից խորհրդարանականները պետք է ամառային արձակուրդ գնային:

Խորհրդարանականներին արձակուրդի չգնալու խնդրանքով է դիմել կառավարությունը: Հավելյալ նիստը կսկսվի այսօր: Ակնկալվում է, որ պատգամավորների առջև հանդես կգա վարչապետ Դևիդ Քեմերոնը: Ի դեպ, վարչապետն ինքը ստիպված է եղել կրճատել իր Աֆրիկյան ճանապարհորդությունը և վերադառնալ Լոնդոն:

Tekali Taxi