Home / Հայաստան / Դավութօղլուն հանդիպել է հայերի հետ

Դավութօղլուն հանդիպել է հայերի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հայերի հետ, «Անադոլու» գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները:

Քաղաքացիական հասարակության հինգ հայկական կազմակերպություններ Թուրքիայի մայրաքաղաքում էին գտնվում Անկարայի Տնտեսական հետազոտությունների հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում:

Դավութօղլուն հայերի հետ քննարկել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև Կովկասին վերաբերող այլ հարցեր:

Խումբը նաև հանդիպել է ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետների հետ, հայտնում է գործակալությունը:

Tekali Taxi