Home / Հայաստան / Թեյն ու սուրճը պաշտպանում են թոքախտից և արյան հիվանդություններից

Թեյն ու սուրճը պաշտպանում են թոքախտից և արյան հիվանդություններից

Տաք թեյի կամ սուրճի պարբերական օգտագործումը կարող է պաշտպանել մարդուն  շնչառական ուղիներում առկա ստաֆիլոկոկ կոչվող մանրէից, որը կարող է այնպիսի հիվանդությունների հանգեցնել, ինչպիսիք են արյան հիվանդությունները, թոքախտը: Նման եզրակացության են հանգել Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականները, հայտնում է MedicalXpress-ը:
Էրիկ Մետիսոնի ղեկավարության ներքո աշխատող գիտնականների խումբը պարզել է, որ թեյի կամ սուրճի սիրահարների քթի խոռոչում 50%-ով ավելի քիչ մանրէներ կան, քան նրանց մոտ, ովքեր չեն սիրում տաք ըմպելիքներ:

Դեռևս հստակ ապացույցներ չկան, որ հենց թեյը կամ սուրճն են նվազեցնում ստաֆիլոկոկով վարակվելու հնարավորությունը: Սակայն գիտնականները պնդում են, որ այդ կապը գոյություն ունի: «Ես հստակ կարող եմ ասել, որ դա պատահական զուգադիպություն չէ»,- հայտարարել է Մետիսոնը:
Tekali Taxi