Home / Հայաստան / Չիլիի նախագահն ինքնասպան է եղել. հաստատել են փորձագետները

Չիլիի նախագահն ինքնասպան է եղել. հաստատել են փորձագետները

Միջազգային փորձագետների խումբը եկել է այն եզրակացության, որ Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեն ինքնասպանություն է գործել:

Չիլիի պատմության մեջ առաջին սոցիալիստ նախագահը, ով երկիրը ղեկավարում էր 1970 թվականի նոյեմբերի 3-ից, ինքնասպան է եղել ատրճանակի օգնությամբ պետական հեղաշրջումից հետո, որն 1973 թվականին իրականացրեցին զինվորականները`գեներալ Պինոչետիի գլխավորությամբ:

Իրադարձությունների պաշտոնական վարկածի համաձայն` ատրճանակը Ֆիդել Կաստրոյի նվերն էր: Հենց այդ ատրճանակով էլ Ալյենդեն ինքնասպան է եղել, երբ զինվորները ներխուժել են նախագահական Լա Մոնեդ պալատ 1973-ի սեպտեմբերի 11-ին: Մինչ այդ Ալյենդեի նստավայրը օդային ռմբակոծման էր ենթարկվում: Մահվան պահին Սալվադորե Ալյենդեն 65 տարեկան էր:

Tekali Taxi