Home / Հայաստան / ԴՆԹ անալիզի արդյունքերը ցույց են տվել, որ հայրն իր 14-ամյա աղջկան չի հղիացրել

ԴՆԹ անալիզի արդյունքերը ցույց են տվել, որ հայրն իր 14-ամյա աղջկան չի հղիացրել

Գորիս քաղաքի 14-ամյա բնակչուհու հղիությունը արհեստականորեն ընդհատելուց հետո իրականացված պտղի ԴՆԹ անալիզի արդյունքները ցույց են տվել, որ աղջիկը հղիացած է եղել ոչ թե սեփական հորից, այլ ուրիշ անձից:

Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Դստեր հանդեպ հոր կողմից սեռական ոտնձգության մասին այս տարվա մայիսի 31-ին ոստիկանությանը հայտնել էր աղջկա մայրը:

Օրաթերթը գրում է, որ քաղաքի բնակիչները չէին բացառում, որ մայրը նման բողոք էր ներկայացրել ոստիկանություն՝ ամուսնուց ազատվելու համար:

«ՀԺ»-ն հաղորդում է, որ ենթադրաբար ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա աղջկա հոր նկատմամբ մեղադրանքը կկարճվի, քանի որ մինչ օրս չկա գոնե մեկ ապացույց, որը կհաստատեր նրա մեղքը:

Tekali Taxi