Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի ֆուտբոլիստ Թեյբ Ավանային հաջողվել է խուսափել Լիբանանի հետ հանդիպման ընթացքում շրջված վիճակում գոլի պատժից: Հակառակորդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող Ավանեին տուգանք և անգամ որակազրկում էր սպառնում, հայտնում է Emirates 24/7-ը:
ԱԷՄ-ի և Լիբանանի հավաքականների միջև տեղի ունեցած ընկարական հանդիպման 78-րդ րոպեին Ավանեն 11-մետրանոց իրացրեց` հաշվը դարձնելով 6:2: Նա դեղին քարտ էր ստացել, իսկ հավաքականի մարզիչ Սրեչկո Կատանեցը անմիջապես փոխարինել էր խաղացողին:
Կատանեցը և հավաքականի մենեջեր Էսմաել Ռաշիդը մեղադրել էին Ավանեին հակառակորդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ, իսկ Ռաշիդը հավելել է, որ նման խաղացողները տեղ չունեն ազգային հավաքականում: Խաղից հետո Ավանան ներողություն է խնդրել իր գործընկերներից: