Home / Հայաստան / ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել վերադարձնել եկեղեցական ունեցվածքը իսկական տերերին

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել վերադարձնել եկեղեցական ունեցվածքը իսկական տերերին

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի կոչ է արել Թուրքիային երկրում ապահովել դավանանքի ազատություն և վերադարձնել «եկեղեցիներն ու եկեղեցական ունեցվածքն իսկական տերերին»: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:

Կոնգրեսի հանձնաժողովի կողմից ընդունված տեքստում նշվում է, որ Թուրքիան պետք է վերջ տա «կրոնական խտրականության դրսևորումներին»:

«Կրոնական փոքրամասնությունները լուրջ վտանգի առաջ են կանգնած այսօրվա Թուրքիայում», – ընդունված տեքստի կապակցությամբ հայտարարել է հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը:

Նրա խոսքով` Թուրքիայում տարբեր կրոնական փոքրամասնություններ, այդ թվում` հունական ուղղափառ եկեղեցին, զրկված է լիարժեք իրավաբանական կարգավիճակից:

Թուրքիան դեմ է արտահայտվել Կոնգրեսի արտաքին հարբերությունների հանձնաժողովի ընդունված տեքստին:

Մասնավորապես, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Տանը հայտարարել է, որ տեքտսի բառապաշարը միակողմանի է և անտեսում է այն կառուցողական քայլերը, որոնք ձեռնարկում է Թուրքիան կրոնական ազատությունների սահմաններն ընդլայնելու համար:

Նշենք, որ հանրապետական կոնգրեսական Դանա Ռորաբախերը, թեև կողմ է քվեարկել տեքստին, այնուամենայնիվ, զարմանք է արտահայտել այն կապակցությամբ, որ հանձնաժողովը կրոնական ազատությունների հարցում կենտրոնացել է Թուրքիայի վրա: Նրա խոսքով` Թուրքիայում կրոնական ազատությունների հետ կապված վիճակն ավելի բարձր մակարդակի վրա է, քան մահմեդական պետությունների մեծամասնությունում:

Ռորաբախերը ենթադրել է, որ կոնգրեսականները գործել են հունական և հայկական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիներին հաճոյանալու համար:

Tekali Taxi