Home / Հայաստան / Ինչն է ամենակարևորը Հասմիկ Պողոսյանի համար Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո

Ինչն է ամենակարևորը Հասմիկ Պողոսյանի համար Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Եվրասիա» տեղեկատվական կայքին տված հարցազրույցում պատմել է իր հոր` Ստեփան Պողոսյանի մասին, ով երկար տարիներ ղեկավարել է Հայկական ԽՍՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն:

«Իմ հայրը այն մարդկանց թվին է պատկանում, որոնց հուզում է ամեն ինչ: Նրա համար առաջին խնդիրը մեր հեռուստաեթերն է: Նա դիտում էր մի հեռուստատեսություն, որը զբաղվում էր մարդկանց կրթությամբ, իսկ այժմ այն ամեն ինչ հակառակ է անում: Եվ նա շատ ծանր է տանում ստեղծված իրավիճակը: Հայրս քսան տարի ղեկավար է ազգային հեռուստատեսությունը:

Ինձ համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո, ամենամեծ պատասխանատվությունը հորս հետ խոսելն է: Եթե նրան իմ աշխատանքում որևէ բան դուր չի գալիս և նա ասում է այդ մասին, ես ինձ շատ վատ եմ զգում: Նա ավելի առաջադեմ է, քան երիտասարդները: Նա շատ հաճախ բաներ է ասում, որոնք ապշեցնում են, սակայն որոշ ժամանակ անց ես հասկանում եմ, որ նա ճիշտ է», – ասել է Հասմիկ Պողոսյանը:

Tekali Taxi