Home / Հայաստան / ԲՀԿ-ական պատգամավորը Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումն է ակնկալում

ԲՀԿ-ական պատգամավորը Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումն է ակնկալում

Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության երկխոսությունն ի վերջո հանգելու է «Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի խոսակցությանը››: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավոր, ընդդիմության հետ երկխոսության մասնակից աշխատանքային խմբում ընդգրկված Վարդան Բոստանջյանը:

«Բոլոր պարագաներում որոշում կայացնողները պետք է լինեն ավելի բարձր մակարդակի անձնավորությունները, որոնք համարվում են առաջնորդ` տվյալ քաղաքական ուժերի», – ասել է Բոստանջյանը:

Նրա խոսքով` ստեղծված քաղաքական իրավիճակում ամենակարևորը կոմպրոմիսային լուծումների դաշտ ձևավորելն է, որի պարագայում «մեր առաջնորդները կարողանան իսկապես եզրահանգումների գալ»:

Բանախոսը վստահեցրել  է, որ ընդդիմության և կոալիցիոն իշխանության աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ  շաբաթ:

Օգտագործված են լուսանկարներ president.am և kapan.tv կայքերից

Tekali Taxi