Home / Հայաստան / Toyota-ները Սուրբ Էջմիածինը չի գնել, պարզաբանում է մամուլի խոսնակը

Toyota-ները Սուրբ Էջմիածինը չի գնել, պարզաբանում է մամուլի խոսնակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Toyota մակնիշի ավտոմեքենաներ չի գնել, այլ դրանք ստացել է որպես նվիրատվություն: ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Մայր Աթոռի մամուլի դիվանի խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, թե միայն վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota ընկերության ներկայացուցչություններից մեկում` Toyota-Yerevan-ում, ձեռք է բերել 309 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա:

Ըստ տեր Վահրամի` Toyota-ները մոտ երկու տարի առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին էր նվիրաբերել բարերար Սամվել Կարապետյանը: Տեր Վահրամի խոսքով, Մայր Աթոռը ձեռք չի բերել նաև հիշատակվող մյուս մեքենան: Այն Էջմիածնին է նվիրաբերել հոլանդացի մի ուխտավոր, ասել է մամուլի դիվանի խոսնակը:

Tekali Taxi