Home / Հայաստան / «Եկեղեցին բուժման կարիք ունի». Կարապետյանն օրինակ է բերում Եհովայի վկաներին

«Եկեղեցին բուժման կարիք ունի». Կարապետյանն օրինակ է բերում Եհովայի վկաներին

Հայ Առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի ազգին ծառայելու իմաստով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է ասել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Ասուլիսի ընթացքում նա պատմել է նախորդ կիրակի Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին:

«Ուզում եմ նշել Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Հովնանի խոսքը, ինչը շատ խորհրդանշական է, քանի որ ամբողջ Հայ առաքելական եկեղեցին ճիշտ այդ մի քահանայի նման է մտածում: Տեր Հովնանն ասել է՝ «մենք բաց ենք, թող ժողովուրդը գա դեպի մեզ»: Այս խոսքերն այդ քահանան ասեց, երբ մենք հանդիպում էինք Եղվարդի փոխքաղաքապետի հետ, իսկ վերջինս իր մտահոգությունն էր հայտնում քաղաքում վխտացող Եհովայի վկաների վերաբերյալ:

Փոխքաղաքապետն ասաց, որ երբ իրենք քահանա չունեին, անպայման ուզում էին, որ իրենց եկեղեցում քահանա լինի, բայց երբ ունեցանք, հազարից մեկը չի գալիս եկեղեցի: Ես այս քահանային ասացի՝ «1700 տարի սպասել եք, որ այդ ժողովուրդը դեպի ձեզ գա, ե՞րբ կգա էն օրը, երբ դուք քայլ կանեք դեպի ժողովուրդը:

Եհովականները չեն սպասում, որ ժողովուրդը գնա դեպի իրենց, նրանք պայուսակներն ուսներին մեկ առ մեկ մոտենում են, որսի են դուրս եկել»,- ասել է հուշարձանագետը:

Tekali Taxi