Home / Հայաստան / «Էխո»-ի ղեկավարը բացատրել է` ինչու է «հայամետ» Բունտմանից հետո լրագրող ուղարկել Ադրբեջան

«Էխո»-ի ղեկավարը բացատրել է` ինչու է «հայամետ» Բունտմանից հետո լրագրող ուղարկել Ադրբեջան

«Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը «Առանց միջնորդների» հաղորդման ընթացքում մեկնաբանել է իր առաջին տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեևի այցը Ադրբեջան: Ավելի վաղ Վենեդիկտովը, մեկնաբանելով իր ևս մեկ առաջին տեղակալ Սերգեյ Բունտմանի` Ադրբեջան մուտք գործելու  արգելքը, հայտարարել էր, որ «Эхо»-ի ոչ մի լրագրող Բունտմանից առաջ չի մեկնի Ադրբեջան:

«Ես իսկապես կարծում էի և կարծում եմ, որ Ադրբեջան առաջինը պետք է մեկներ Սերգեյ Բունտմանը, և ես այդ մասին ասել էի: Բայց ահա թե ինչ պատմություն եղավ: Ադրբեջանական իշխանությունն առաջարկեց մեզ հարցազրույց անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ և այցելել Լեռնային Ղարաբաղի փախստականների ճամբարներ:

Ես եկա Սերգեյի մոտ և ասացի. «Սերգեյ, ես ահա այսպիսի ընտրության առջև եմ կանգնած: Կարող եմ փակել դիրքորոշումը և ասել. «Ոչ, մենք դեռ չենք գա, միայն Բունտմանն այնտեղ կմեկնի»: Երկրորդ դիրքորոշումը. «Մեր ուկնդիրների համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք մյուս կողմի կարծիքն էլ իմանան»: Ահա, ըստ էության, քո ընտրությունը: Իմ հանրային դիրքորոշումն այն է, որ դու պետք է մեկնես: Իսկ հիմա արի միասին որոշենք»:

Նա նայեց ինձ. «Հիվա՞նդ ես,- ասաց Բունտմանը: – Իհարկե, ունկնդիրներին անհրաժեշտ է մյուս կողմին էլ լսել»: Արդյունքում` մենք որոշում կայացրեցինք, ես որոշում կայացրեցի, որ  պետք է մեկնի Վոլոդյա Վարֆոլոմեևը, նույնպես իմ առաջին տեղակալը, ով բերեց հատուկ ներկայացուցչի հետ հարցազրույցը: Այսպիսով, մեր ունկնդիրները երկու դիրքորոշում ունեն, մեկը բերել է առաջին տեղակալ Սերգեյ Բունտմանը` Լեռնային Ղարաբաղի իշխանությւուններից, երկրորդը` Վարֆոլոմեևը` ադրբեջանական կողմից և ադրբեջանցի փախստականներից: Եվ փաստորեն ահա այսպիսի ընտրություն, և այդ պահին ես ու Սերգեյը համարեցինք, որ ունկնդիրների շահերը մեր անձնական ամբիցիաներից առավել կարևոր են»,- հայտարարել է ռադիոկայանի ղեկավարը:

Նա նաև նշել է, որ Սերգեյ Բունտմանի` Ադրբեջան մուտք գործելու արգելքի վերացման մասին կխոսի երկրի նախագահի հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը:

Tekali Taxi