Home / Հայաստան / Ադրբեջանական ակումբի մարզիչը սխալմամբ հայ ֆուտբոլիստների է ընտրել իր թիմի համար

Ադրբեջանական ակումբի մարզիչը սխալմամբ հայ ֆուտբոլիստների է ընտրել իր թիմի համար

Վերջերս  ֆուտբոլիստներ փնտրելու և հավաքագրելու նպատակով ռուսաստանյան Արմավիր մեկնած «Քյափյազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիևը ծանր կացության մեջ է հայտնվել ընտրած թեկնածուների պատճառով:

SalamNews-ի փոխանցմամբ` Ալլահվերդիևի փնտրտուքներից հետո Արմավիրի «Տորպեդո» ակումբի երկու խաղացողներ ժամանել են Գյանջա: Սակայն Ալլահվերդիևը տեղյակ չի եղել նրանց հայկական ծագման մասին: Ֆուտբոլիստների ժամանումը մեծ իրարանցում է առաջացրել Գյանջայի օդանավակայանում:

Պետական սահմանային ծառայության աշխատակիցները անմիջապես օդանավակայանից արտաքսել են ռուսական անձնագրեր, բայց հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստներին:

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն նշում ֆուտբոլիստների անունները, սակայն հարկ է փաստել, որ Արմավիրի ակումբում խաղում է հայազգի Էդուարդ Լուսիկյանը:

Tekali Taxi