Home / Հայաստան / Զարուհի Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստին կհրապարակվեն նրա հեռախոսաքարտի հետազոտության արդյունքները

Զարուհի Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստին կհրապարակվեն նրա հեռախոսաքարտի հետազոտության արդյունքները

Այսօր Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության գործով հերթական դատական նիստը, հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի քարտուղարությունը:
Դատական նիստին կհարցաքննվեն պաշտպանության կողմի միջնորդած` նախաքննության մարմնին ցուցմունք տված, բայց դատական նիստերին հարցաքննվող վկաների ցանկում հետաքննության մարմնի կողմից չներառված վկաները և Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի դասախոս Դավիթ Հակոբյանը։ Նիստի ժամանակ կհրապարակվեն նաև Զարուհի Պետրոսյանի բջջային հեռախոսի և հեռախոսահամարը կրող քարտի փորձագիտական հետազոտության արդյունքները:
Tekali Taxi