Home / Հայաստան / Հայաստանի ռազմական ինքնաթիռները վարձում են հարսանիքների համար

Հայաստանի ռազմական ինքնաթիռները վարձում են հարսանիքների համար

Հայաստանի ռազմական ինքնաթիռներն օգտագործվում են հարսանեկան արարողությունների ժամանակ: Այս մասին Epress.am-ին պատմել է մինչև 2010 թվականը երկրի ռազմակայաններից մեկում աշխատած, իսկ այժմ թոշակի անցած մայորը: Սեփական անվտանգության նկատառումներից ելնելով` նա խնդրել է չհիշատակել իր անունը:

Նախկին զինվորականի խոսքով`  հարուստ և ազդեցիկ մարդիկ ավիացիայի ղեկավարության միջոցով վարձում են ռազմական ինքնաթիռները և իրենց երեխաների և հարազատների հարսանեկան արարողությունների ժամանակ երկնքում հայկական եռագույնի ցուցադրություն են կազմակերպում: Իր ստորաբաժանումը ստիպված է եղել երկու անգամ ինքնաթիռները պատրաստել նման թռիչքների, նշել է մայորը:

Թոշակի անցած սպան պատմել է նաև, որ բանակի ղեկավարությունը նույնպես օգտվում է ռազմական տեխնիկայից անձնական նպատակներով: Օրինակ, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կարգադրությամբ ուղղաթիռ էր վարձվում. որով շտաբի պետը որսորդության էր գնում:

Tekali Taxi