Home / Հայաստան / Բաքուն բարձրացնում է ռադիոտեղայնացման կայանի վարձը Ռուսաստանի համար

Բաքուն բարձրացնում է ռադիոտեղայնացման կայանի վարձը Ռուսաստանի համար

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի և նրա ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևի միջև Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի կողմից շահագործվող Գաբալայի ռադիոտեղայնացման կայանի վարձակալման ժամկետների երկարաձգման պայմանները:

«Независимая газета»-ի աղբյուրի փոխանցմամբ, Բաքուն մտադիր է այս հարցի առնչությամբ բանակցությունների նոր չափանիշների հաստատել, որը նախատեսում է նաև վարձակալման գնի բարձրացում:

Բացի դա, ադրբեջանական իշխանությունները փորձում են կայանին մատակարարվող էներգիայի գների բարձրացման հասնել, տեղի բնակիչների շնորհիվ մեծացնել ռադիոտեղայնացման կայանի աշխատակիցների քանակը, ինչպես նաև նյութական վնասի համար փոխհատուցում ստանալ:

Գաբալայի ռադիոտեղայնացման կայանը կառուցվել է 1985 թվականին Ադրբեջանի հյուսիսում հարավից եկող հրթիռային հարձակման մասին նախազգուշացնելու նպատակով: Անգամ այսօր տեխնիկական առումով այս կայանը նման համակարգերի մեջ ամենահզորներից է:

Գաբալայի կայանի ճակատագիրն անհայտ էր մինչև Հեյդար Ալիևի իշխանության գալը, ով համաձայնեց վարձակալության նպատակով փոխանցել այն Ռուսաստանին:

2002 թվականի հունվարին Մոսկվայում կայանի վարձակալության մասին համաձայնագիր ստորագրվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:

Համապատասխանաբար, այժմ կայանը տեղեկատվական վերլուծական կենտրոնի կարգավիճակ ունի և համարվում է Ադրբեջանի սեփականությունը: Կենտրոնը Ռուսաստանին է տրամադրվել 10 տարով:

ՌԴ-ն յուրաքանչյուր տարի վարձակալության համար 7 մլն դոլար է փոխանցում Ադրբեջանին: Տեղեկատվական վերլուծական կենտրոնի անձնակազմը բաղկացած է 1500 հոգուց: Կայանը թույլ է տալիս վերահսկել շրջակա տարածքը 6000 կմ շառավիղով (այդ թվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսը և Ավստրալիայի մի մասը):

Tekali Taxi