Home / Հայաստան / Երկխոսությունը ժողովրդի պարտադրանքի արդյունք է. Փաշինյան

Երկխոսությունը ժողովրդի պարտադրանքի արդյունք է. Փաշինյան

Հայաստանում կամ տեղի կունենան արտահերթ ընտրություններ երկխոսության միջոցով, կամ արտահերթ ընտրություններ` համաժողովրդական ճնշման ներքո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Չնայած երկխոսության տարբերակն էլ ինքնին համաժողովրդական ճնշման ներքո եղավ, որովհետև Հայաստանի իշխանություններն ընդդիմության հետ երկխոսության գնացել են այն գիտակցությամբ, որ իրենք չկարողացան 2008թ. մարտի 1-ից հետո ջարդել, կոտրել համաժողովրդական շարժումը, քաղաքացիական պայքարի կամքը: Այսօր Հայաստանում տեղի ունեցող երկխոսությունը համարում եմ ժողովրդի պարտադրանքի արդյունք, որի պրոցեսը ղեկավարել է Հայ Ազգային Կոնգրեսը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

2011 թվականի ամռան առանձնահատկությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն է, որ «իշխանությունը ընկրկեց ժողովրդի ճնշման առաջ»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ում մտահոգված չեն, որ արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունները դարձյալ կկեղծեն դրանք` Փաշինյանն ասել է, որ այդ դեպքում «իշխանությունները կքշվեն և կծեծվեն ժողովրդի կողմից»:

Tekali Taxi