Home / Հայաստան / ՀԱԿ-կոալիցիա երկխոսություն. Շահգելդյանը առաջարկում է «առաջ չվազել»

ՀԱԿ-կոալիցիա երկխոսություն. Շահգելդյանը առաջարկում է «առաջ չվազել»

Հայ Ազգային Կոնգրես-իշխանական կոալիցիա երկխոսության ընթացքում չպետք է իմպերատիվներ ներկայացվեն որևէ կողմից, քանի որ ուլտիմատումներով խոսելն անընդունելի է: Այսօր հրավիրված մամուլի ասուլսին այս մասին ասել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, երկխոսության համար ստեծված կոալիցիայի պատվիրակության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը:

Մեկնաբանելով հուլիսի 26-ին կայացած երկխոսության երկրորդ փուլից հետո Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ եթե մինչ սեպտեմբեր որոշակի արդյունքներ չլինեն, կլինի առճակատում, Շահգելդյանն ասել է, որ դա Կոնգրեսի մոտեցման ձևն է:

«Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ եթե նրանք արդեն գնում են երկխոսության, նշանակում է, որ հակված են քննարկման ճանապարհով առաջ գնալ»,- ասել է ՕԵԿ փոխնախագահը:

Նա հավելել է, որ երկխոսության ընթացքում տիրում է աշխատանքային մթնոլորտ, որևէ լարվածություն կողմերի միջև գոյություն չունի:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի երկխոսության արդյունքը, Շահգելդյանը նախընտրել է «առաջ չվազել»:

«Արդյունքները կերևան առաջիկայում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ կողմերի միջև երրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին:

Tekali Taxi