Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանը նոր կուսակցությո՞ւն է հիմնում

Ռոբերտ Քոչարյանը նոր կուսակցությո՞ւն է հիմնում

Մինչև սեպտեմբեր հայաստանյան քաղաքական ասպարեզում նոր կուսակցություն է հայտնվելու, հղում կատարելով քաղաքական շրջանակներում իրենց հասած տեղեկություններին` գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի հաղորդմամբ, նոր կուսակցություն ստեղծելու որոշումը «իշխանություն-ՀԱԿ երկխոսության ու հնարավոր զարգացումների ֆոնին» կայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Նոր կուսակցությունը համախմբելու է Քոչարյանի համակիրներին ու բացահայտ սատարելու է Քոչարյանին: Այն ստեղծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Ավելին`ասվում է, որ Քոչարյանի կուսակցությունը հնարավոր է ղեկավարի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը», -գրում է «Հրապարակը»:

Այնուամենայնիվ, երեկ օրաթերթի թղթակցի այն հարցին, թե «ճի՞շտ է, որ մինչև սեպտեմբեր կուսակցություն է ղեկավարելու», Վարդան Օսկանյանը բացասական պատասխան է տվել:

Լրագրողի այն դիտարկմանը, թե «ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է կուսակցություն բացում», Օսկանյանն ասել է. «Դե, էդ իրեն կհարցնեք, էլի: Ես չեմ բացում: Էդ կարող եք վստահ լինել»:

Tekali Taxi