Home / Հայաստան / Հայերը, ադրբեջանցիներն ու վրացիները կմրցեն ռուսալեզու գրականության ասպարեզում

Հայերը, ադրբեջանցիներն ու վրացիները կմրցեն ռուսալեզու գրականության ասպարեզում

Վրաստանում մեկնարկել է Հարավային Կովկասի երիտասարդ ռուսալեզու բանաստեղծների մրցույթը, որի առանցքային խնդիրներից է «ստեղծագործական խթան հանդիսանալ և աջակցել շնորհալի երիտասարդներին»: Այս մասին հայտնում է «Ռուսական ակումբ» Միջազգային մշակութալուսավորչական միությունը:

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի`17-30 տարեկան երիտասարդները, որոնք ստեղծագործում են ռուսերենով: Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունների ոճի ու թեմատիկայի ընտրությունը հեղինակին է պատկանում:

«Մրցույթը ազգային և ռուսական պատմության, մշակույթի, լեզվի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև Անդրկովկասի երկրների ստեղծագործական շրջանների միջև շփման գրական ավանդույթների վերածննդի միտում ունի»,-ասված է «Ռուսական ակումբի» կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ 2011-ի դեկտեմբերին տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը:

Tekali Taxi