Home / Հայաստան / Ադրբեջանցի երգչուհուն ստիպել են Facebook-ում հրաժարվել հայ ընկերոջից

Ադրբեջանցի երգչուհուն ստիպել են Facebook-ում հրաժարվել հայ ընկերոջից

Ինտերնետի ադրբեջանցի օգտատերերին վրդովվեցրել են «Սլավյանսկի բազար» երգի մրցույթի ադրբեջանցի մասնակից Այնիշան Գուլիևայի նկարները, որտեղ նա լուսանկարված է Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մակարյանի կողքին:
Aze.az-ի փոխանցմամբ` երգչուհին ստիպված է եղել Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր ընկերների ցուցակից ջնջել Նարեկ Մակարյանին: Երգչուհուն փառատոնի ժամանակ ուղեկցած մայրը` Այբենիզ Գաշիմովան, փորձել է արդարացնել և պարզաբանել իր դստեր` հայի հետ լուսանկարվելու հանգամանքը:

«Այդ հայ տղան իր սերն արտահայտեց Ադրբեջանի նկատմամբ, կազմակերպիչները մշտապես նրան Այնիշանի կողքին էին կանգնեցնում: Մենք խաղաղասեր ազգ ենք, չէ որ մենք չէինք կարող նրան հեռացնել մեզնից, փառատոնի մասնակիցներն ու հյուրերը ամեն ինչ տեսնում էին: Այնիշանը մանկուց առանց հայր է մեծացել, նրա հայրը զոհվել է հայրենիքի համար պայքարելիս: Այն որ Այնիշանը լուսանկարվել է հայի հետ, դեռ չի նշանակում, որ մենք մոռացել ենք մեր շեհիդներին: Ոչ, մեր ընտանիքը մեծ վիշտ է ապրել, բայց մենք խաղաղասիրություն ցուցաբերեցինք: Մենք չէինք կարող հեռացնել նրան կամ կոպտել`դրանով իսկ վարկաբեկելով մեր երկիրը»,-երգչուհու մոր խոսքերն է փոխանցում Aze.az-ը:
Tekali Taxi