Home / Հայաստան / Երևանի կամուրջներն ու հուշարձանները շուտով նորովի կներկայանան, խոստանում է քաղաքապետարանը

Երևանի կամուրջներն ու հուշարձանները շուտով նորովի կներկայանան, խոստանում է քաղաքապետարանը

Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվել է Երևան քաղաքի նոր երթուղային ցանցը, որն առաջիկայում կներկայացվի քննարկման, այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով Երևանում երթևեկության բեռնաթափման խնդիրներին, Երևանի քաղաքապետի կողմից խիստ վերահսկողության պահանջ է դրվել, որպեսզի մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական  կետերում:

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև սեպտեմբերից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի նոր ժամային գրաֆիկների կիրառումը: Հանձնարարվել է ուսումնասիրել և, նպատակահարմարության դեպքում, առաջարկություն ներկայացնել  շինանյութ մատակարարող փոխադրամիջոցների համար համապատասխան ժամանակացույց սահմանելու վերաբերյալ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և խաչմերուկներում երթևեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթևեկության կարգավորման առումով:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի բոլոր վարչական շրջաններում գույքագրվել է բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցը: Գույքագրման արդյունքում հայտնաբերված 585 այրված լամպերից 267-ն արդեն փոխարինվել է նորերով: Առաջիկայում կվերականգնվեն նաև մնացած բոլոր լուսատուները:

Զեկուցվել է, որ քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում շարունակվում են կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակության շենքերի արտաքին տեսքի բարեկարգման և գեղարվեստական լուսավորման աշխատանքները: Սկսվել են նաև հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով  քաղաքի որոշ  հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում կազմակերպել հեղեղատարները կարգի բերելու աշխատանքները, որպեսզի անձրևային եղանակներին ծառացած խնդիրներն այլևս չկրկնվեն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Tekali Taxi