Home / Հայաստան / Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է, համոզված է Սահակաշվիլին

Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է, համոզված է Սահակաշվիլին

Վրաստանը կարողացել է անհնարինն անել` արմատախիլ անելով հանցագործությունը և «գողական հոգեկերտվածքը»: Այժմ այն Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է: Այս մասին երեկ Բաթումում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Մենք հեշտ ընտելացանք նրան, որ Վրաստանը մաքուր, բարեկարգ երկիր է, այստեղ չկա կոռուպցիա, շատ քիչ թվով հանցագործություններ են գրանցվում… Ցանկանում եմ հիշեցնել, որ մեր երկիրն ամենաանվտանգն է աշխարհում: Այդ ամենն արել է Վրաստանի այսօրվա սերունդը, դա միայն մենք կարողացանք և ոչ մեկն աշխարհում», – հայտարարել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով` Վրաստանը կարողացել է հասնել դրան, չնայած երկրի զգալի մասն օկուպացված է, իսկ բնակչության 10 տոկոսը հարկադիր տեղահանված անձինք են:

«Այդ ֆոնին Վրաստանն անհնարինն է արել: Որքան շատ եմ ես ճանապարհորդում, այնքան լավ եմ հասկանում, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և մեր շուրջ եղած շատերից առաջ ենք անցել», – ընդգծել է Վրաստանի նախագանը:

Tekali Taxi