Գլխավոր / Հայաստան / Հայաստանի և Ռուսաստանի պատանեկան հավաքականները երկու անգամ կխաղան միմյանց դեմ

Հայաստանի և Ռուսաստանի պատանեկան հավաքականները երկու անգամ կխաղան միմյանց դեմ

Օգոստոսի 20-ից 26-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Երևանում կանցկացնի ուսումնամարզական հավաք:

Նույն օրերին Երևանում հավաք է անցկացնելու նաև Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը:

Երկու թիմերը օգոստոսի 24-ին և 26-ին երկու հանդիպում կանցկացնեն Ավանում գտնվող Ֆուտբոլի Ակադեմիայում: Հանդիպումների սկիզբը` 18:00: