Home / Հայաստան / Ցուլը սպանել է իսպանացուն վարդագույն հովանոցի պատճառով

Ցուլը սպանել է իսպանացուն վարդագույն հովանոցի պատճառով

Իսպանիայում ցլամարտի հերթական տոնախմբությունը ողբերգությամբ է ավարտվել: Այս անգամ կատաղի կենդանու զոհ է դարձել 50-ամյա տղամարդը: Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի արևելյան Վալենսիա քաղաքում, հայտնում է Las Provincias-ը: Անցած շաբաթ օրը Իսպանիայում անցկացվում էր «Ցլերը փողոցում» փառատոնը, որի ընթացքում, ավանդույթի համաձայն, կենդանիներին ազատ են արձակում, որպեսզի սուր զգացողություներ փնտրող խիզախները  հնարավորություն ստանան վազել կենդանիների կողքին:

Նման մրցավազքը վերջինը դարձավ Վիսենտե անունով 50-ամյա իսպանացու համար: Ականատեսների խոսքով` ճակատագրական դեր խաղաց տղամարդու ձեռքի վառ վարդագույն հովանոցը:

Տեսնելով վարդագույն հովանոցը` կենդանին գազազել է և հարձակվել տղամարդու վրա: Վիսենտեին չի հաջողվել փախչել կենդանուց: Արդյունքում, ցլի կողմից հասցված վնասվածքների հետևանքով տղամարդը զոհվել է:

Հարկ է նշել, որ ցլերի հետ համատեղ մրցավազքերը շատ հաճախ ավարտվում են կամ վնասվածքներով, կամ մարդկային զոհերով: Մասնավորապես, Վալենսիայում այս միջադեպը տարվա մեջ երկրորդն է: Անցյալ տարի ցլերի հետ տարբեր փառատոնների ընթացքում վնասվածք է ստացել 486 մարդ, որոնցից 4-ը արտասահմանցիներ են եղել:

Tekali Taxi