Home / Հայաստան / Նաիրա Զոհրաբյանը ընդդիմության հետ առաջիկա հանդիպումներին չի մասնակցի

Նաիրա Զոհրաբյանը ընդդիմության հետ առաջիկա հանդիպումներին չի մասնակցի

Ընդդիմության հետ երկխոսելու նպատակով ձևավորված իշխանական կոալիցիայի պատվիրակության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցի առաջիկա երկու հանդիպումներին՝ արձակուրդ մեկնելու պատճառով:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ օգոստոսի 5-ին մեկնելու է Բուլղարիայի Վառնա քաղաքի ծովափնյա հանգստյան վայրեր:

«Ես ու Ենոքյան Գոհարը մեկնելու ենք Վառնա: Օգոստոսի 5-ին գնում ենք, 16-ին հետ ենք գալու»,- ասել էր Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով`  առաջիկա հանդիպումներին իրեն կփոխարինի նույն կուսակցությունից պատվիրակությունում ընդգրկված Վարդան Բոստանջյանը:

«Չեմ կարծում, որ իմ բացակայությունը կարող է ինչ-որ լուրջ խնդիր առաջացնել»,- Epress.am-ին ասել է Զոհրաբյանը:

Tekali Taxi