2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ֆրանսիա. ՆԱՏՕ-ն թերագնահատել է Քադաֆիի հնարավորությունները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն թերագնահատել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի դիմադրելու հնարավորությունները, հաղորդում է Associated Press-ը:

«Մենք, հավանաբար, թերագնահատել ենք Քադաֆիի ուժերի դիմադրելու ունակությունը, բայց մենք էլ չենք խրվել Լիբիայում... Ոչ ոք չէր էլ ասում, որ չափազանց արագ պատերազմ է լինելու», - հայտարարել է Ժյուպեն:

Նա նշել է, որ կոալիցիոն ուժերն ու ապստամբները շարունակում են ռազմական ճնշում գործադրել Քադաֆիի վրա:

Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման` Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը հունիսին երկարաձգվել է և տևելու է մինչև սեպտեմբերի վերջ: