Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Օբամային մաղթել է անսպառ ուժ

Սերժ Սարգսյանը Օբամային մաղթել է անսպառ ուժ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Բարաք Օբաման նշում է իր 50-ամյակը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը փոխանցել է ուղերձի բովանդակությունը.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն և ամենայն հաջողություններ: Բարձր գնահատելով Ձեր ջանքերը մեր երկրների միջև փոխշահավետ գործընկերության և բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբևէ ամուր են:
Մեր ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները և պետությունների միջև հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման և ամրապնդման զգալի ներուժ:

Մենք վճռական ենք խորացնելու և ավելի ամրապնդելու մեր երկրների միջև համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ և կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»:

Tekali Taxi